Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.01.2017 | 00:01

Վա՜յ ինձ, Տե՛ր, քանզի տարակուսանքի ծփանքն է ինձ պատում և ալեկոծում սիրտս. չգիտեմ, թե ինչ աղոթեմ: Սաղմոսում եմ ու չեմ հասկանում, շուրթերս են լոկ բարբառում, իսկ միտքս ճողոպրելով այս ու այն կողմ է հածում. չի ենթարկվում իմ կամքին ու չի հանդարտվում, աներևույթ շրջում է և անորսալի մնում. չարչարվում եմ ու չեմ օգտվում. պղնձի ու ծնծղայի ձայնի պես թափուր և ունայն եմ համարվում և անպտուղ լինում բարիքներից:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 2229

Մեկնաբանություններ